Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բացահայտ գրպանահատություն

Բացահայտ գրպանահատություն
15.10.2024 | 19:36

Կա վարկած, որ Telcell-ը շուտով Մեքսիկայով ԱՄՆ կփախչի: Եթե հետևեք Telcell-ի գործունեությանն, ապա այդպիսի վարկածը շատ հավանական կթվա:

ՈՒրեմն, սրանք Երևանի Մետրոպոլիտեն-ում արդեն բացահայտ գրպանահատությամբ են զբաղվում: ՈՒղևորները չեն կարողանում վճարի դիմաց իրենց ուղևորատոմսը ստանալ:

Telcell-ի տերմինալներն ընդունում են դրամը, սակայն ուղևորատոմս չեն տրամադրում:

Ավելին` Երևանի Մետրոպոլիտեն-ից չեն կարող օգտվելTelcell-ից նախապես` օնլայն եղանակով, ուղևորատոմսեր գնած անձինք: Կարճ ասած` Telcell-ը որոշել է կարճ ժամանակահատվածում հարստանալ: Սովորաբար, այսօրինակ ճանապարհով մեծ կարողություն դիզած անձինք և կազմակերպություններն ուշ թե շուտ քրեական պատասխանատվության են ենթարկվում:

Կարծում եմ` այդ հեռանկարը Telcell- ի սրտով չէ:

Հենց դա է պատճառը, որ Telcell-ի` Մեքսիկայով ԱՄՆ փախչելու վերաբերյալ վարկածն արժանահավատ է թվում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3754

Մեկնաբանություններ